Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել. Դանիել Իոաննիսյան. Տեսանյութ

Վարչապետի աշխատակազմից առաջարկ է եղել Հանրային խորհրդի անդամ դառնալու, ես մտածել և համաձայնվել եմ, Կառավարության նիստից հետո նշեց «Իրազեկ քաղացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ խորհրդի նախագահ դառնալու հարցը չի քննարկվել, ինքն էլ այդ ուղղությամբ չի մտածել։

Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե «ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ինքը ջարդելու է» Իոաննիսյանն ասաց․ «Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Նրանք «կոմֆորտ զոնայում» են և ուզում են մնա այնպես, ինչպես որ եղել է։ Այս առումով շատ հասկանալի է նրանց մոտեցումը, այդ մարդիկ չեն ուզում ժողովրդավարական և խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև փոփոխությունների պարագայում այդ մարդիկ կարող են այլևս տեղ չունենալ։ Եկեք համաձայնվենք, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ընդդիմության քաղաքական հետապնդմամբ, ժողովրդավարական հասարակությունում անելիք չունեն, գործազուրկ են մնալու»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.