Հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք. գրանցվել է 7 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487 առողջացած, 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է: