Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը

Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումի բացմանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը: Նա հանդես է եկել ելույթով:

Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: