«Ժողովուրդ». Վիկտոր Դալլաքյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՞ր

«Ժողովուրդ». Վիկտոր Դալլաքյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՞ր
«Ժողովուրդ». Վիկտոր Դալլաքյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՞ր

«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը:

«Բանն այն Է, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել և պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել Է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան «շնորհել» գոնե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը, որը մինչև այժմ պատկանում էր ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին»:

«ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Դալլաքյանից, սակայն վերջինս շատ վրդովված է եղել ու անտեղի գոռացել, թե այլևս իրեն չզանգեն:

«Զրուցեցինք ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: «Ոչ միայն պարոն Դալլաքյանի հետ կապված, այլև որևէ նախարարական պորտֆելի հարց մենք դեռևս չենք քննարկել, գործադիրի հետ կապված չեմ կարող ասել, թե երբ են լինելու քննարկումները»,-ասել է ՀՀԿ մամլո խոսնակը՝ հավելելով, որ այսօրվա նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանականների հարցը:

«Նշենք, որ այսօր՝ 19:30-ին, սպասվում է ՀՀԿ ԳԱ նիստ, իսկ 20:00-ին՝խորհրդի»,- հավելում է թերթը:

© Medialab.am