Տրիումֆ. Շախմատի աշխարհի չեմպիոնները հայրենիքում են

Տրիումֆ. Շախմատի աշխարհի չեմպիոնները հայրենիքում են
Տրիումֆ. Շախմատի աշխարհի չեմպիոնները հայրենիքում են

Այսօր երեկոյան, Չինաստանի Նինբո քաղքից Երեւան վերադարձած Հայաստանի շախմատի հայ չեմպիոններին Զվարթնոցում ընդունեցին մեծ հուզմունքով եւ բացականչություններով:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականը հաղթող է ճանաչվել: Նախկինում աշխարհի չեմպիոնական կոչմանն էին արժանացել չորս երկիր միայն` ԽՍՀՄ-ը, Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն :

9 տուրերում Հայաստանի հավաքականը առավելություն գրանցելով Իսրայելի, Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի եւ ոչ ոք գրանցելով ԱՄՆ-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հավաքականների հանդեպ, նվաճել է շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիադաների եռակի մրցանակակիր է, իսկ 2006-ին և 2008-ին նվաճել է չեմպիոնական կոչումները:

Օդանավակայանում, Հայաստանի դափնիներ պարգեւած շախմատիստներին դիմավորելու են գնացել ոգեւորված բազմաթիվ երկրպագուներ, երիտասարդական խմբեր: Զվարթնոցում է նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որը 2004-ից հանդիսանում է նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահը:

© Medialab.am