Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է հոգեբուժական հաստատություններում ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման աշխատանքներին

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հաղորդագրությունը ներկայացնում են ստորև․

ԿՈՎԻԴ-19 համավարակի հնարավոր տարածումը փակ կամ կիսափակ հաստատություններում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ հաստատություններում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար: Ուստի այս հաստատություններում վարակի կանխարգելման ու անվտանգության ամենախիստ միջոցառումների իրականացումը հրատապ խնդիր է: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է երկրի հոգեբուժական հաստատություններում ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու անվտանգության ամրապնդման աշխատանքներին:

Հիմնադրամի  աջակցությամբ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը մշակել է հոգեբուժական հաստատություններում վարակի կանխարգելման և վերահսկման գործողությունների ծրագիր, որի պատշաճ իրականացման համար հոգեբուժական հաստատությունների բուժանձնակազմը անցնում է վարակի կանխարգելման ու վերահսկման վերաբերյալ վերապատրաստում և ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով:

Հոգեբուժական հաստատություններում հանրային դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ համագործակցությամբ, «Ամբրա» կենտրոնը կվերահսկվի կանխարգելիչ միջոցառումների ու անվտանգության կանոնների պահմանումը բուժանձնակազմի կողմից: Անհատական պաշտպանության միջոցներն արդեն տրամադրվել են Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնին, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին,  «Ձորակ»  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին»: