Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Միաժամանակ, Կոմիտեից հայտնում են, որ Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։



















