Պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակը. “Ժառանգությունը” պահանջում է քայլեր ձեռնարկել

Հայաստանում հոկտեմբերի երեքին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետևանքով մինչ օրս անհետ կորած է հինգ մարդ, որոնց դեռևս սպասում են իրենց ընտանիքներում:
Շաբաթ օրը այցելեցի Սոսումատյան եղբայրների տուն, որտեղ նրանց տասը երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ` չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի վիճակ էր, չգտա մխիթարանքի ու սփոփանքի խոսքեր:

Փոխարենը խոր ամոթ զգացի Կառավարության, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատկան մարմինների` որպես պետության ներկայացուցիչների մարդկային տարրական վերաբերմունքի բացակայության պատճառով: Մի՞թե Նախագահի կամ Վարչապետի հանձնարարականն էր անհրաժեշտ (չնայած պետք է լիներ), որպեսզի պատկան մարմինները սեփական նախաձեռնությամբ այցելեին դժբախտության մեջ հայտնված ընտանիքներին, կամ մեծ ծա՞խս էր պահանջվում նրանցից` այցելելու, պետության ուշադրությանն արժանացնելու ու առնվազն հոգեբանական օգնություն կազմակերպելու համար: Սա պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակն է:

“Ժառանգություն”-ը կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի հետևանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին անհրաժեշտ ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:

Անահիտ Բախշյան

© Medialab.am