COVID-19. Չինաստանում կորոնավիրուսի վարակման 1 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 131 հազար 492 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 65 հազար 776 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 242 հազար 988 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 824:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207 հազար 428 է: Վարակից մահացել է 28 հազար 236 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է: Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 177 հազար 454: Վարակի հետևանքով մահացել է, 27 հազար 510 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 346 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 594 մարդ:

Գերմանիայում 164 հազար 077 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 736 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 122 հազար 392-ի, մահացածներինը՝ 3,258-ի: Վարակվածների թվով հաջորդը Ռուսաստանն է, որտեղ դեպքերի ընդհանուր թիվը 114 հազար 431 է, մահացածների ընդհանուր թիվը՝ 1169:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 646 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 091 մարդ: 

Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 875 դեպքով: Մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը  55 հազար 061 է, Բելգիայում՝ 49 հազար 032:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 096, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 038 է, մահացածներինը՝ 111:

Եգիպտոսում 5 հազար 895 հաստատված դեպք կա, մահացել է 406 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 377-ի, մահացածներինը՝ 30-ի: Իրաքում գրանցվել է 2153 վարակվածության, 94 մահվան դեպքով: Լիբանանում կա 729 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Չինաստանում 1 օրում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Չինաստանում վերջին 24-ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հայտարարությանը:

Երկրում կորոնավիրուսով վարակված ևս 43 անձ է ապաքինվել:

Կուբան ավելի քան 1,400 բժիշկ է տրամադրել տարբեր երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կուբան ավելի քան 1400 բուժաշխատող է ուղարկել աշխարհի 22 երկիր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը:

Բուժաշխատողներն ուղարկվել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներ:

Վերջին տվյալներով՝ Կուբայում կորոնավիրուսի վարակվածության 1537 դեպք է հաստատված, մահացածների թիվը 64 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 715 անձ:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 2200 նոր դեպք է գրանցվել

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37336-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

Այնտեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 2200 դեպք է արձանագրվել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որոշել է մինչև մայիսի 3-ը երկրում երակարձգել մեկուսացման ռեժիմը, որը գործում է մարտի 25-ից: