Կարեն Կարապետյանը` Երեւանի նոր քաղաքապետ

Կարեն Կարապետյանը` Երեւանի նոր քաղաքապետ
Կարեն Կարապետյանը` Երեւանի նոր քաղաքապետ

Այսօր կայացած Երեւանի ավագանու նիստի ընթացքում, 50 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, Երեւանի քաղաքապետ է ընտրվել իշխանական ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Կարապետյանը:
«Եթե ավագանու անդամները համարեն, որ ես կարող եմ լինել քաղաքապետ, ակնկալում եմ շատ ակտիվ համագործակցություն բոլոր խմբակցությունների հետ։ Իրականում մենք շատ լավ շանս ունենք լավ, ժամանակակից և հարմարավետ քաղաք ստեղծելու»,- նիստի սկզբում ասել է Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անվան շուրջ պտտվող աղմակահարույց պատմությանն հետեւած հրաժարականից հետո:

47 ամյա Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրենն է եղել  2001-ից: 2006-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: Կարեն Կարապետյանին 2010-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Նա ամուսնացած է, ունի երեք երեխա:

Երեք օր անց, Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը:

© Medialab.am