Մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 ազատ մահճակալ հիվանդանոցային համակարգում․ Արսեն Թորոսյան

«Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ։ Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2000 քաղաքացի։ Մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 ազատ մահճակալ հիվանդանոցային համակարգում։

Քաղաքացիների մի մասը բուժօգնությունը ստանում է հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն և այդ մոտեցումը շարունակվելու է, քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ։

Ասիմպտոմ, թեթև դեպքերը տանալու են չակերտավոր բուժօգնություն հյուրանոցներում։ Միջին և ծանր աստիճանի դեպքերը քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է, որ ավելանա, բայց այս պահի դրությամբ որոշում վերջնական չկա»,- այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։