FLYONE ARMENIA ավիաընկերությունը մարտի 1-ից մեկնարկել է Երևան – Մոսկվա – Երևան երթուղով չվերթները

Երևան – Մոսկվա – Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Այսօր միասին տալիս ենք դեպի Մոսկվա FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու քանակը»։

Դեպի Մոսկվա թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր, ուղիղ չվերթների վերսկսումը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի համար: Այժմ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, մենք կարող ենք վստահեցնել, որ մեր բոլոր ուղևորները կարող են վստահաբար մեկնել Մոսկվա, այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել»։