Կարկուտը Շողակաթ համայնքում լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին

Հունիսի 18-ի ժամը15 –ի սահմաններում Շողակաթ համայնքում շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնաս է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին:

Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի փոխանցմամբ , կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգում, մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրում: Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում: «Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգին այս տարի լավ բերքի էր խոստանում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չեն մնացել:

Կարկուտի հետևանքով վնասներ են կրել նաեւ Ջիլ բնակավայրի տնտեսությունները: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:

Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։