Վերջին 5 ժամերին Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստան մուտք չեն գործել

Ժամը 15-ից 20։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված նոր անձինք ՀՀ մուտք չեն գործել, այսօր հրապարակված տվյալը, ըստ որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 520 անձ, անփոփոխ է։

Ավելացել են հաշվառված քաղաքացիները․ 91 031։ 59 059 մարդ պետական այս կամ այն տեսակի օժանդակություն է ստացել։Տվյալները հայտնեց Փաշինյանի խոսնակ Բաղդասարյանը։