Ողբերգական վթար Աղավնաձոր գյուղի մոտ, կան զոհեր

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ապրիլի 23-ին գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ողբերգակալ ելքով, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2171» (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:

Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապ­­օգնության մեքենաներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա: