Սարալանջի կանաչապատումից առաջ գործի է դրվել ոռոգման համակարգը․ Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացնում է՝ ինչպես է աշխատում դեպի Մոնումենտ բարձրացող հատվածում Սարալանջի ոռոգման համակարգը։

«Սարալանջի ոռոգման համակարգը հանձնվել է շահագործման։ Որոշ ժամանակ այն կգործի փորձնական ռեժիմով», -գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ծրագրում են հոկտեմբերից ծառատունկ իրականացնել այդ հատվածում՝ կանաչապատելով Սարալանջը։

Սարալանջի ոռոգման համակարգը հանձնվել է շահագործման։ Որոշ ժամանակ այն կգործի փորձնական ռեժիմով։Տեսանյութը՝ Arthur Ispirian-ի

Posted by Հովսեփ ԿուբաՏյան on Thursday, July 30, 2020