COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման հաշվին փոխանցվել է մոտ 973 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ, կազմել են 972 մլն 801 հազ. 769,5դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3819: