Կդադարեցվի Ավան վարչական շրջանի և Կոտայքի մարզի տարբեր հասցեների գազամատակարարումը

Հունիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 14-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Դուրյան, Վ.Տերյան, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Մ.Մկրտչյան թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։