Փաստաբանին եւ նրա կնոջը դատում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով

Փաստաբանին եւ նրա կնոջը դատում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով
Փաստաբանին եւ նրա կնոջը դատում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռ. Պապյանը հանդիսանալով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Էդվարդ Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց, ապա ստանալով վերջինիս համաձայնությունը, 2010 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ հափշտակել է վերջինիս 3000 ԱՄՆ դոլլար գումարը:

Ռ. Պապյանը 2011թ. փետրվարին չարաշահելով Սերժիկ Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և պաշտպանյալ Էդվարդ Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Սերժիկ Քոսակյանից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար գումար, ապա նրա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Էդվարդ Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը, հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Հետագայում, Էդվարդ Քոսակյանը ստանալով իր անձնագիրը, ՀՀ ՙԲագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ-ի տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կարդալ ավելին