Նադեժդա Բաբկինան դեռ պայքարում է կորոնավիրուսի դեմ
Ռուս հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան դեռ հիվանդանոցում է, շարունակում է բուժում ստանալ, նրա առողջական վիճակը բավարար է, Instagram-ի իր էջում գրել է Բաբկինայի ընկերը՝ Եվգենի Գոռը։
Նշվում է, որ Բաբկինան արդեն մեկ շաբաթ է՝ վերակենդանացման բաժնից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ և միացված չէ արհեստական շնչառական ապարատին։
«Օրեցօր նա վերականգնվում է։ Առայժմ շփվում
ենք բժիշկների միջոցով, քանի որ ամեն ինչ պետք է մաքուր լինի։ Հեռախոսներ չեն թույլատրվում»,
-գրել է Բաբկինայի ընկերը։
Հիշեցնենք՝ Բաբկինան կորոնավիրուսային վարակից առաջացած բարդություններով հոսպիտալացվել էր ապրիլի 6-ին։