Ադրբեջանի իշխանությունների կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։Այս մասին հայտնում է Factor.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Նրա փաստաբան Աֆաթ Գազիևան խնդրել է վերացնել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը։
Դատարանը մերժել է բողոքը։
Հիշեցնենք, որ Բաքուն սեպտեմբերի 27-ին առևանգել էր Ռուբեն Վարդանյանին, ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ առաջադրել։ Ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։