Կարծում եմ՝ դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին թեկնածու առաջադրելու համար. Սեդա Սաֆարյան

Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստում որոշում կայացրեց այդ պաշտոնում առաջադրել փատաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Սաֆարյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում էր և շնորհակալություն հայտնեց վարչապետին իր նկատմամբ հավատի, վստահության համար:

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին թեկնածու առաջադրելու համար», -ճհավելեց Սեդա Սաֆարյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՍԴ թեկնածուին ընտրում է ՀՀ Ազգային ժողովը, բայց նաև ընդգծեց, որ Սաֆարյանի թեկնածությունը քննարկվել է խորհրդարանական մեծամասնության հետ և նրան ընտրելու քաղաքական որոշում կա:

«Մենք առաջադրում ենք, և Ազգային ժողովում է ընտրությունը տեղի ունենալու: Հաջողություններ եմ մաղթում խորհրդարանական քննարկումների ժամանակ», -ասաց վարչապետը: