ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայացնում է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասին պատմող օրագրերի շարքը ռուսերեն և անգլերեն ենթագրերով: Այս բաց աղբյուրից կարող եք ներբեռնել և ազատորեն օգտագործել տեսանյութերը` https://bit.ly/2OFeOXS:
Առաջին օրագիրը պատմում է Չինաստանից Նարե Հարոյանի, Ռուսաստանից Անի Աբրահամյանի և ԱՄՆ-ից Արազ Չիլոյանի մասին: Նրանք աշխատում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ