Առողջապահության նախարարի մասնակցությամբ Վարդենիսում քննարկվել են քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը

Առղջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները»: