«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը դուստր է ունեցել։
Սրտանց շնորհավորում ենք Լենա Նազարյանին և ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանին, ինչպես նաև փոքրիկ Զավենին՝ քույրիկի լույս աշխարհ գալու առիթով։ Թող այս հրաշք նոր կյանքն իր ծնունդով ընտանիքին պարգևի անսահման երջանկություն, ջերմություն և անսպառ սեր։ Մաղթում ենք, որ փոքրիկը մեծանա առողջ, ուժեղ, շրջապատված սիրով ու հոգատարությամբ` լցնելով ծնողների կյանքն ուրախությամբ, լույսով և ջերմ ժպիտներով»։



















