Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա

TURIN, ITALY – APRIL 02: Juventus Academy Armenia at Juventus headquarters on April 02, 2024 in Turin, Italy.(Photo by Daniele Badolato – Juventus FC/Getty Images)

«Յուվենտուսի ակադեմիա» նախաձեռնությունը գալիս է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Թուրինի «Յուվենտուսի» «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից։

«Հայաստանը միանում է «Յուվենտուսի» ակադեմիաների գաղափարին և առաջիկա մրցաշրջանից կսկսի ակտիվ գործունեություն խաղադաշտում»,- նշված է «Յուվենտուսի» պաշտոնական հաղորդագրության մեջ։