Factor.am-ի տեղեկություններով` Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանն ընդունել է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել:
Նրա փաստաբանները դադարեցրել են իրենց պաշտպանությունը, քանի որ փաստացի, նրանց և մեղադրյալի դիրքորոշումների միջև հակասություն կա․ պաշտպանները գտնում են, որ Հակոբյանին պետք է արդարացնել` այնինչ՝ վերջինս ընդունում է մեղադրանքը: Նշենք, որ նիստը դռնփակ է ընթանում, իսկ պաշտպանները լրագրողների հետ զրույցում չհստակեցրին այս հանգամանքը: