Զորամասերից մեկում կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի​ հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես​ վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։