Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասաց Թադևոսյանը:

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվելէին լուրեր և տեսանյութթե թուրքերը փորձել ենխրախճանք կազմակերպել Վեդիումվիրավորական արտահայտություններ են հնչեցրելհայերի հասցեինինչից հետո նրանց և բնակիչներիմիջև միջադեպ է գրանցվել

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում: