Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա իր պատմության մեջ ամենախոշոր դրամաշնորհը՝ շուրջ 13 միլիարդ դրամ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23 մլն 208 հազար եվրոյի չափով (շուրջ 13 միլիարդ դրամ)  դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ այս դրամաշնորհը բնապահպանության ոլորտում Հայաստանին հատկացված ամենախոշոր դրամաշնորհն է, և դրանում ներառված չէ վարկային որևէ կոմպոնենտ:

«Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

8 տարի տեւողության դրամաշնորհային ծրագիրը ենթադրում է աշխատանքներ պահպանվող տարածքներում, անտառների կայուն կառավարում, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների բարելավում եւ կառավարում, ինչպես նաեւ ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման, էկոզբոսարջությունը խթանող միջոցառումներ։

http://www.youtube.com/watch?v=G6Cay81lDsc&fbclid=IwAR3PXHXy2EQvu9wJhbm3-3zkFI9hpqjw9tv_xum6TvVIwetlVbE9g99u6nc