Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով

Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով
Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով

Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները, ծրագրավորման ու սարքի համադրելիությունը: «Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:

© Medialab.am