Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։