Մենք կգտնենք ելքը, որովհետև խենթերը, նվիրյալները այն գտնում են. Գեղամ Մանուկյան

Սարդարապատի հուշահամալիրի մոտից այսօր կսկսենք մեր իրազեկման երթը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի: Այդ մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սարդարապատի հուշահամալիրը խորհրդանշում է անել իրավիճակում ելքեր փնտրելու, պաշտպանվելու, երկիրը պաշտպանելու մեծագույն խորհուրդը: Մենք կանգնած ենք ջրբաժանի առաջ և այս ջրբաժանում, վստահ եմ, մտահոգ քաղաքացիների հետ կգտնենք ելքը, ելքը որը, շատ հաճախ չի երևում, բայց խենթերը, նվիրյալները այն գտնում են: Լավ մնացեք, մենք ուղևորվում ենք Սարդարապատ», -հայտարարել է պատգամավորը: