Անձրեւ եւ ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
🇦🇲Հանրապետության տարածքում
🌪Մայիսի 24-25-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ☔️անձրև և ⛈ամպրոպ,
առանձին վայրերում սպասվում է նաև 💨կարկուտ։

🌞26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
🌪Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 8-10 աստիճանով։

Այս մասին իրազեկում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը։