Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը այդ երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Յուզաս Բերնատոնիսին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում:

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Բերնատոնիսն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը: