Արա Բաբլոյանը և Արմեն Սարգսյանը հանդիպել են և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

Արա Բաբլոյանը և Արմեն Սարգսյանը հանդիպել են և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը
Արա Բաբլոյանը և Արմեն Սարգսյանը հանդիպել են և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։

«Խորհրդարանի ղեկավարը նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:

Հանրապետության նախագահը, կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները »,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում։

Օգոստոսի 27-ին կայացել էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։