Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758:

Առավոտյան գրանցվել է 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: