Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ինտենսիվ գործընթաց ենք տեսնում. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին հարցին:

«Ինչպես գիտեք, առաջնորդների հայտարարության 7-րդ կետի համաձայն, որի մասին ես արդեն հիշատակեցի, սա ուղղակի մեջբերում է, և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից վերահսկվող շրջակա տարածքներ:

Ներկայումս մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում, որոնք նախկինում, բոլորովին վերջերս, լքել էին իրենց տները՝ կապված անցյալ տարվա աշնան հայտնի իրադարձությունների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերում է բոլորին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մարիա Զախարովան: