Համանախագահները սկսել են հանդիպումները

Համանախագահները սկսել են հանդիպումները
Համանախագահները սկսել են հանդիպումները

Տարածաշրջանային այցով Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ԱՄՆ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Համանախագահները Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը: Հուլիսի 18-ին համանախագահները ժամանաելու են Հայաստան, որտեղ հանդիպելու են Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ակնկալվում է, որ համանախագահները կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղում:

© Medialab.am