Հուլիսի 11-ին և 13-ին Icelandair ավիաընկերության օգնությամբ կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք

Icelandair ավիաընկերության Boeing 767  օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։

Հայաստանի իշխանությունների և Icelandair-ի համագործակցության շնորհիվ գրեթե երկու հազար քաղաքացի Լոս Անջելես-Երևան առաջիկա մի քանի չվերթերի միջոցով հնարավորություն կունենա վերադառնալ հայրենիք:

Հաջորդ չվերթը ԱՄՆ-ից Երևան կիրականացվի հուլիսի 13-ին: Չվերթների ընդհանուր թիվը դեռ որոշված ​​չէ, բայց յուրաքանչյուր ինքնաթիռ կարող է տեղափոխել 260 ուղևոր:

«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան ուղիղ չարթերային չվերթ: Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ: Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»,- հայտնել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է 260 նստատեղ։