«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված». Տիգրան Սարգսյանը` իր հրաժարականի մասին

«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված». Տիգրան Սարգսյանը` իր հրաժարականի մասին
«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված». Տիգրան Սարգսյանը` իր հրաժարականի մասին

Տիգրան Սարգսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով իր  հրաժարականին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը:

Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:

Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ գրասենյակում մեկնարկած կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: 

«Այսօր՝ ապրիլի 3-ին, վարչապետ Սարգսյանն իր սեփական նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, իրականացրել է իր գործառույթը և տվել է հրաժարականի դիմում», -նիստից հետո Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

© Medialab.am