Բռնության, ատելության, մաֆիոզ մտածելակերպը, վարքագիծը, խոսքը, բառապաշարը անհամատեղելի են ժողովրդավարական պետության արժեհամակարգի հետ․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քրեական՝ բռնության, ատելության, մաֆիոզ մտածելակերպը, վարքագիծը, խոսքը, բառապաշարը անհամատեղելի են ժողովրդավարական պետության արժեհամակարգի հետ:

Քաղաքականն առանց հանրության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի՝ քաղաքակրթական պահվածքի, դադարում է գոյություն ունենալ, և հանդես է գալիս որպես քրեական՝ թե բառապաշարով, թե ոճով:

Հասարակության, հանրության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքով պատասխանատու լինելու կամ պատասխանատվություն վերցնելու հավակնությունը չի կարող լինել վստահելի»: