Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը

Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը
Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը

Թբիլիսիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը:

«Այս տարվա ընթացքում 600 հազար Հայաստանի քաղաքացիներ են հատել Վրաստանի պետական սահմանը: Երկու երկրների քաղաքացիների համար էլ շատ կարեւոր է որպեսզի սահմանային անցկակետերում բյուրոկրատիան վերանա: Ի վերջո մենք հասնելու ենք մի իրավիճակի երբ երկու երկրների քաղաքացիներին միայն մեկ անցակետում են ստուգելու: Ավելին, կարիք չի լինի անգամ մեքենայից դուրս գալ», – հայտարարեց Վրաստանի նախագահը` հատուկ ընդգծելով, թե սահմանային ռեժիմի կտրուկ դյուրացումն անհնարին կլիներ առանց հայ-վրացական հարաբերությունների գերազանց վիճակի:

© Medialab.am