Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ փորձում է խուսափել Ռուսաստանի հետ նոր սրացումից՝ միաժամանակ ընդգծելով Հայաստանի ինքնիշխան որոշումների իրավունքը։
Ինչպես գրում է Euronews-ը, Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի պահը դեռ չի հասել, քանի որ Հայաստանի ընտրությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև այս պահին «տեսական» է։ Նրա խոսքով՝ այդ հարցի վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը՝ հանրաքվեով։
Պարբերականը նշում է, որ հայտարարությունները հնչում են հայ-ռուսական լարվածության ֆոնին․ Մոսկվան վերջին օրերին սահմանափակումներ է սահմանել հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ և սպառնացել կրճատել Հայաստանի համար կարևոր էներգակիրների մատակարարումները։
Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «տրանսֆորմացիոն փուլում են», բայց Հայաստանը շարունակում է աշխատել նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ դա ներկայացնելով որպես անհրաժեշտություն։



















