Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջնորդավորված բանակցությունները։ Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս փուլից հետո կողմերը նախատեսում են անցնել նաև ուղիղ բանակցությունների, ինչը համարվում է կարևոր առաջընթաց հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Միևնույն ժամանակ պաշտոնական մանրամասները դեռ սահմանափակ են, և կողմերը զգուշավոր են հայտարարությունների հարցում։



















