«Մուլտի գրուպ»-ի տնօրենը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց Դատախազության բողոքը

«Մուլտի գրուպ»-ի տնօրենը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց Դատախազության բողոքը
«Մուլտի գրուպ»-ի տնօրենը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց Դատախազության բողոքը

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ կշարունակի մնալ ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Առուստամյանին գրավով ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը, փաստորեն, մերժեց Դատախազության բողոքը։

Հիշեցնենք նաև, որ Սեդրակ Առուստամյանը վերջերս 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»:

Աղբյուրը՝ Factor.am