ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը կողմի լիազոր ներկայացուցիչն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ:

Ռուբեն Մելիքյանին տրամադրվել է որոշման օրինակը և համապատասխան վկայականը: Նա լիարժեք հնարավորություն ունի որպես կողմի ներկայացուցիչ մասնակցելու ԿԸՀ նիստերին և իրականացնելու օրենքով սահմանված գործառույթները: