Թող վարչապետը հրաժարական տա. Վրաստանում 4 հեռուստաընկերություն 24 ժամով դադարեցրել է եթերը

Թող Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա: Պատժեք բոլոր բռնարարներին:

Նման պահանջով վրացական չորս հեռուստաընկերություն 24 ժամով դադարեցրել է  հեռարձակումը: Եթերն ընդհատել են  Pirveli, Mtavari Arkhi, Formula և Kavkasia հեռուստաընկերությունները, գրում է Ալիք ՄԵդիան:

Էկրանին միայն սև ֆոն է, որի վրա սպիտակ տառերով գրված են հուլիսի 5-ի իրադարձությունների հետևանքով տուժած լրագրողների անուն-ազգանունները: