Շարունակվում են ուսուցիչների ՏՀՏ վերապատրաստումները

Շարունակվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կազմակերպած հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները:

2020 թ.-ի ընթացքում առցանց ՏՀՏ վերապատրաստումներ են իրականացվել շուրջ 1200 ուսուցչի համար:

Ռեսուրսները՝ հարցաշարեր, տեսադասեր, վիկտորինաներ, տեղադրված են ԾԻԳ-ի հեռավար ուսուցման թվային էլեկտրոնային նյութերի պահոցում՝ http://icttraining.armedu.am/, որտեղ ազատ մուտք կարող են ունենալ նաև չգրանցված ուսուցիչները` «հյուր» կարգավիճակով: Էլեկտրոնային նյութերի պահոցում ներկայումս հասանելի է ավելի քան 500 կրթական նյութ։