Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման գործընթացից մանրամասներ է փոխանցել․
«Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների ևս երկու մարմին հաջողվեց գտնել՝ ընտանիքների անդամների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացվող տևական որոնողական աշխատանքների արդյունքում։
Ընտանիքների հետ մշտական կապի մեջ եմ, անհրաժեշտության դեպքում աջակցում ենք տեխնիկական հարցերով։
Հիշեցնեմ՝ մինչ այս հաջողվել էր գտնել ևս մեկ մարմին, մեկ զինծառայողի ողջ, առողջ գտել էինք Եղնիկների զորամասում, ընտանիքը տեղյակ է։ Շարունակում ենք աշխատանքները։
Խոնարհվում եմ նահատակների ընտանիքների առաջ։ Անհետ կորած մեր հերոսների ընտանիքներին ուժ ու համբերություն»։